ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.05.2017 | 00:25

Օգտակար առողջությամբ տարածվելով ծագից ծագ` իմաստությունը քաղցրությամբ բուժում է բոլորին։ Սիրեցի այն, հետամուտ եղա նրան իմ պատանեկության օրերից, խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար, և ցանկացա նրա գեղեցկությունը։ Փառավոր է նրա ազնվական ծագումը, քանզի նա կյանքի հաղորդություն ունի Աստծու հետ, և բոլորի Տերը սիրեց այն։ Նա խորհրդակից է Աստծու իմաստությանը և ինքն էլ տենչում է նրա գեղեցկությունը։


Իմաստություն Սողոմոնի 8. 1-4

Դիտվել է՝ 2667

Մեկնաբանություններ